Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Ինչու եմ գիրանում.10 անսովոր պատճառ. ankakh.com

Ինչու եմ գիրանում.10 անսովոր պատճառ. ankakh.com

Ամանորից հետո շատերս ենք նկատում քաշի ավելացում: Գիտենք նաև, թե ինչից ենք գիրացել և հույս ունենք, որ տոնական օրերից հետո անպայման կկարողանանք քաշը կարգավորել:

 

Սակայն երբեմն նման խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ կարծես թե կանոնավոր ենք սնվում ու ոչ մի սննդատեսակ էլ չենք չարաշահում: Գիտենք նաև, որ քաշի ավելացում լինում է չափից ավելի ուտելու և սակավաշարժության պատճառով: Դա ևս բնականոն երևույթ է:

 

1.Գուցե հակասական թվա, սակայն հաճախ գիրությունը կարող է սննդարար նյութերի անբավարարության հետևանքով առաջանալ

 

Եթե սնունդն իր բաղադրությամբ սննդարար չէ, ապա, որքան էլ այն ցածրկալորիական լինի, միևնույն է, կշեռքի սլաքը վեր է բարձրանալու: Կալցիումը, երկաթը, մագնեզիումն ու D վիտամինը կենսականորեն կարևոր տարրեր են, որոնք անհրաժեշտ է ստանալ բնական աղբյուրներից:

 

Եթե ինչ-որ վիտամինի կամ էլ տարրի անբավարարություն ունենք, ապա օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, և էներգիայի պակաս ենք զգում:

 

2.Դեղորայք

 

Նույնպես քաշի ավելացման լուրջ պատճառ է: Այս դեպքում հատկապես «նենգ» բնույթ ունեն հակաբեղմնավորիչները, հակադեպրեսանտները, ստերոիդներն (խթանիչները) ու նույնիսկ դիաբետի բուժման դեղամիջոցները: Եթե նկատում եք, որ նոր դեղամիջոցների ընդունմանը զուգահեռ գիրանում եք, ապա դրա մասին զրուցեք բուժող բժշկի հետ ու խնդրեք այլընտրանքային տարբերակ գտնել ձեզ համար, որից նման երևույթներ չեն լինի:

 

3.Հորմոնալ անհավասարակշռություն

 

Եթե ձեր մակերիկամներն ու ձվարանները չափից ավելի տեստոստերոն են արտադրում, ապա կսկեք գիրանալ: Տհաճ երևույթներից է նաև անկանոն դաշտանը: Հանկարծակի ակնեի ի հայտ գալը նույնպես հորմոնալ խանգարման նշան է: Քաշի ավելացմանը նպաստում է նաև ձվարանների պոլիկիստոզը:

 

4.Անբավարար քուն

 

Եթե անգամ օրական քնում եք 6-7 ժամ, ապա հնարավոր է` ձեր մարմինը լրիվ չհասցնի հանգստանալ: Որպեսզի գիրանալու այդ պատճառը բացառեք, ուրեմն փորձեք 15 րոպե վաղ պառկել քնելու: Ու անպայման տարբերություն կզգաք:

 

5.Վահանաձև գեղձի խնդիր

 

Քաշի ավելացումը կարող է հիպոթիրեոզի հետ կապված լինել, սակայն հազվադեպ է պատահում, որ քաշի զանգվածի էական ավելացում լինի այդ պատճառով: Եթե 3-5 կգ-ով եք գիրացել, ապա դա կարող է վահանաձև գեղձի հետևանք լինել:

 

Մարսողական տրակտում երկար մնացած սնունդը ևս կարող է քաշի ավելացման հանգեցնել:

 

6.Սննդի դանդաղ յուրացում

 

Սնունդը, որ երկար ժամանակ է խցանված մնում աղիքներում, նույնպես կարող է ավելորդ կիլոգրամների պատճառ դառնալ, եթե մանավանդ փորկապություն ունեք: Աղիքների շարժունակության պակասը դանդաղ նյութափոխանակության պատճառ է դառնում, ինչը դյուրացնում է քաշի ավելացումը, իսկ դրանից ազատվելու բոլոր փորձերն ապարդյուն են:

 

7.Դեպրեսիա

 

Եթե տառապում եք դեպրեսիայից, ուրեմն, հնարավոր է, որ շատ եք ուտում: Ցավոք, հակադեպրեսանտներն էլ են քաշ ավելացնում:

 

8.Սթրես

 

Միայն դեպրեսիան չէ, որ նպաստում է քաշի ավելացմանը: Նույնպիսի պատճառ է սթրեսը, ինչև ևս դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ստիպում ճարպ պահեստավորել:

 

Եթե ձեր քաշի ավելացման պատճառը սթրեսն է, ապա ամենայն հավանականությամբ ճարպը կուտակվում է գոտկատեղի շրջանում: Իսկ երբ սթրեսը չեք կարողանում հաղթահարել, ապա, այդ «դարդից» ավելի շատ եք ուտում:

 

9.Կմախք-մկանային ապարատի վիճակը

 

Օստեոարթրիտն ու այն հիվանդությունները, որոնք ազդում են մկանների, ողնաշարի, ու հոդերի վրա, նույնպես քաշի ավելացման պատճառ կարող են դառնալ: Ոտքերի ու ընդհանրապես հոդերի ցավը, բնականաբար, ֆիզիկական վարժությունների չի տրամադրում:

 

Առաջարկվում է լողով զբաղվել, կամ էլ խորհրդակցել բուժող բժշկի հետ. նշանակումները կարող են զգալիորեն թեթևացնել ընդհանուր վիճակը:

 

10.Իցենկո-Կուշինգի համախտանիշ

 

Ավելորդ քաշի պատճառ համարվող հիվանդություններից ամենահազվադեպն է: Բացի քաշի կտրուկ ավելացումից, այն բնութագրվում է նաև մի քանի այլ ախտանշաններով` օստեոպորոզից սկսած մինչև ճնշման խնդիրներ: Այդ հիվանդության դեպքում ճարպերը հիմնականում տեղակայվում են ստամոքսի շրջանում:

 

Ցավոք, տոնական սեղաններից հետո գալիս է զղջման ու վերականգնողական տևական փուլը, երբ ցանկանում ես վերջապես հանգստանալ, նիհարել ու մի լավ քնել: Մի խոսքով, կյանքի բնականոն հունին վերադառնալ: Փաստ է.տոնը փորձության շրջան է բոլոր իմաստներով ու նաև ինքնազգացողության:Թույների և ավելորդ կիլոգրամների ծանրությունը պղտորում է տրամադրությունը: Ու նախկին վիճակին վերադառնալու ուղին անցնում է ֆիզիկական ու բարոյական փորձությունների միջով:

 

Օրգանիզմը հետտոնական փուլային տևական թերապիայի կարիք է զգում: Կարճ ժամանակահատվածում առողջությունը վերականգնելու բոլոր խորհուրդները լուրջ չի կարելի ընդունել: Շատ ուտելու դեպքում նույնիսկ օգտակար ու առողջարար սնունդը կարող է վերածվել թույնի: Ստամոքսն անգամ մեկանգամյա մեծաքանակ սննդի դեպքում ձգվելով մեծանում էայնքան, որ նախնական վիճակը վերականգնելու համար 2 շաբաթ է պահանջվում:

 

Իսկ ի՞նչ կարելի է անել ցանկալի վիճակին հասնելու նպատակով: Համենայն դեպս` ոչ քաղցի մատնվելով ու ոչ էլ ընդունվող սննդի քանակը կտրուկ սահմանափակելով: Դա կհանգեցնի նյութափոխանակության դանդաղեցման:

 

Շատ ուտելուց նորմալ սննդաբաժնին պետք է անցնել աստիճանաբար: Պետք է բեռնաթափման օրեր ընտրել, այն էլ զգուշությամբ իրականացնել, առանց կտրուկ փոփոխությունների:

 

Կրճատեք սննդի չափաբաժինը, կերեք քիչ, սակայն հաճախ:

 

Մինչև նախաճաշելը կարելի է մեկ բաժակ գոլ ջուր խմել` ճզմած կիտրոնով:Սնունդը լավ ծամեք, քանի որ այդ ընթացքում ավելի շատ թուք է արտադրվում`օգնելով մարսողությանը: Ստամոքսից կշտանալու վերաբերյալ ազդանշանն ուղեղին է հասնում 20 րոպեում:

 

Փորձեք ընթրել քնելուց 3 ժամ առաջ: Բացառեք խմոր ու շաքար պարունակող մթերքները: Կրճատեք աղի քանակը, քանի որ դրանք խթանում են ախորժակը: Օգնում են կանաչ թեյն ու չրերից պատրաստված կոմպոտը, որը մեծ քանակությամբ հանքանյութեր է պարունակում: Չամիչն ու ծիրանաչիրը կալիում են պարունակում, որն անհրաժեշտ է օրգանիզմին:

 

Օրգանիզմը սվորեցրեք վարսակափաթիլով շիլային. այն հարուստ է կալցիումով, երկաթով, В խմբի վիտամիններով, որոնք մաքրում են աղիքները: Բանջարեղենը, հատկապես` կաղամբը, գազարն ու բազուկը կանոնավորում են աղիքների աշխատանքը, կարելի էխմել հյութը կամ էլ աղցան պատրաստել:

 

Սխտորը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:

 

Նախընտրելի է սովորական ջուրը, քանի որ մասնագետները կարծում են, որ այն օգնում է նիհարելուն: Ջրի անբավարարությունը բացասական է ազդում երիկամների գործունեության վրա. դա գիտականորեն է ապացուցվել: Մաքուր ջուրը երիկամերի լավ աշխատանքի երաշխիքներից է: Հեղուկի անբավարարության դեպքում երիկամների աշխատանքն իր վրա է վերցնում լյարդը, որն էլ աշխատում է ծանրաբեռնված` հանգեցնելով տարբեր հիվանդությունների առաջացման:

 

Լյարդի անմիջական ֆունկցիան ճարպային նստվածքներն էներգիայի վերածելն է: Եթե դա ինչ-ինչ պատճառով անհնարին է դառնում, ապա այդ գործողությունը կանգ է առնում, ու քաշը կտրուկ ավելանում է: Իսկ կանոնավոր կերպով մաքուր ջուր խմելը ճնշում է ախորժակը:

 

Ավելորդ քաշից տառապող մարդիկ ավելի շատ հեղուկ պիտի ընդունեն, քան նորմալ քաշ ունեցողները: Պատճառը նյութափոխանակությունն է: Եթե նկատում եք, որ օրգանիզմում հեղուկի կանգ կա, ապա վերանայեք սննդաբաժինը, գուցե մեծ քանակությամբ աղ եք օգտագործում:

 

Բավարար քանակությամբ հեղուկը մկանների վիճակն է կանոնավորում, դրանք դարձնում առաձգական: Հեղուկի շնորհիվ կարելի է ավելի բարեկազմ ու լավ տեսք ունենալ:Քրոնիկ փորկապության դեպքում հեղուկը կօգնի օրգանիզմից դուրս բերելու ավելորդ խարամն ու կվերականգնի աղիքների գործունեությունը, կբարելավի ինքնազգացողությունը:

 

Եվ հիմա հարց է ծագում, թե որքան ջուրն է համարվում նորմալ չափաբաժին : Մասնագետների կարծիքով` օրական 7-8 բաժակը: Նրանք, ովքեր ցանկանում են ջրով ավելորդ քաշի հարց լուծել, ուրեմն` ևս 2 բաժակ պիտի ավելացնեն նշված քանակին: Իսկ ֆիզիկական ակտիվ մարզումների ու շոգ եղանակի ժամանակ պետք է մի քանի բաժակ էլ ավելացնել: Հեղուկը պետք է հով կամ սառը խմել, քանի որ այդպես օրգանիզմն այն ավելի լավ է յուրացնում: Ուսումնասիրությունների համաձայն` սառը ջուրը շատ ավելի արդյունավետ է այրում ճարպերը:

 

Ուրեմն, ջրի օգնությամբ նիհարելն ամենաարդյունավետն է բոլոր մեթոդներից: Հեղուկն արագացնում է նյութափոխանակությունը, տրոհում ու օրգանիզմից դուրս է բերում ճարպերը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. derzhimformu.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ